Davidoff Armenia
Davidoff cigars
Դավիդոֆֆ խանութ-սրահը գործում է Սարյան 19/21 հասցեում 2005 թ․-ից:
Ներկայացված են ավելի քան 400 ապրանքատեսակ բերված Դոմինիկյան Հանրապետությունից, Նիկարագուայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Հոնդուրասից և Էկվադորից սիգարներ, սիգարիլլաներ, ծխամորճի թութուններ, ինչպես նաև սիգարի համար անհրաժեշտ աքսեսուարներ, պրոֆեսիոնալ և բրենդային հյումիդորներ, սիգարի քեյսեր և այլն։
Համեցեք Դավիդոֆֆ խանութ-սրահ, որտեղ մեր փորձառու խորհրդատուները կպատասխանեն Ձեզ հետաքրքրող հարցերին և կառաջարկեն անհրաժեշտ տեսականին։




Davidoff of Geneva
Davidoff of Geneva Lounge -ը
բացառապես չափահասների համար նախատեսված բարձրաճաշակ սիգարի սրահ է, որտեղ ներդաշնակորեն միահյուսվում են ավանդույթը, նրբաճաշակ միջավայրն ու բարձրակարգ սպասարկումը։
Հին Երևանցու 2/2 հասցեում գտնվող մեր սրահը կատարյալ վայր է առօրյայից կտրվելու և հաճելի ժամանց վայելելու համար։ Այստեղ կարող եք անցկացնել մտերմիկ հանդիպումներ, քննարկել և նախագծել հաջողակ բիզնես գաղափարներ, ծանոթանալ սիգարի հարուստ պատմությանը և տեղում վայելել ձեր նախընտրելի խմիչքը։
Սրահի խաղաղ և էլեգանտ մթնոլորտը, ինչպես նաև գերհզոր օդափոխության համակարգը, ապահովում են մաքուր և թարմ օդ՝ թույլ տալով լիարժեք վայելել յուրաքանչյուր երեկո։
Մեր փորձառու մասնագետները սիրով կներկայացնեն սիգարների լայն տեսականին, կօգնեն կատարել ճիշտ ընտրություն, կմատուցեն սիգարը՝ համաձայն բոլոր ընդունված կանոնների, և կառաջարկեն համապատասխան խմիչքների համադրություններ՝ ձեր փորձառությունն առավել ամբողջական դարձնելու համար։








ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Oettinger Davidoff
Oettinger Davidoff-ը ընտանեկան ընկերություն է, որը միավորում է ապրանքանիշերը Davidoff-ի շուրջ: Հպարտանալով մեր Շվեյցարական ժառանգությամբ մենք ձգտում ենք գերազանց որակի և կատարման վարպետությանը:
Բիզնեսի բոլոր ոլորտներում նորարարության բարձր մակարդակի շնորհիվ մենք ձգտում ենք զարմացնել և ուրախացնել մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում:
Քաջ գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր գործընկերների, հաճախորդների և այն համայնքների առջև, որոնց մաս ենք կազմում, մենք միշտ մեզ պահում ենք անվիճելի ազնվությամբ:








davidoff armenia
Պրեմիում սիգարների բացառիկ հավաքածու
Երբ կա բարձրորակ և յուրօրինակ սիգարների ու աքսեսուարների ընտրության մեծ հնարավորություն․․․
Davidoff Armenia
Davidoff սիգարները պարգևում են․․․
Անզուգական համային զգացողություններ
Հազվագյուտ և գեղեցիկ պահեր
Էլեգանտություն և ներդաշնակություն
Յուրօրինակ համ և բույր




Վայելելու համար պետք է սիրել, սիրելու համար պետք է հասկանալ, հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ, իմանալու համար նախ պետք է գլուխ հանել մանրամասնություններից․․․
Zino davidoff



