Սիգարների ճիշտ պահպանումը կարևոր է դրանց թարմության և համի պահպանման համար: Այդ պատճառով հարկավոր է ընտրել պարագաներ, որոնք կօգնեն ապահովել սիգարներին անհրաժեշտ ջերմաստիճանը, խոնավությունը և օդափոխությունը:
Սիգարների աքսեսուարների ընտրությունը կարող է պայմանավորված լինել անձնական նախասիրություններով և ոճով, սակայն կան մի քանի հիմնական խորհուրդներ, որոնք առաջարկում ենք հաշվի առնել սիգարների համար աքսեսուարներ ընտրելիս:
Կրակայրիչ – Սիգարի լավ կրակայրիչը պետք է լինի հուսալի, հեշտ օգտագործվող և արձակի համապատասխան բոց՝ հնարավորություն տալով խուսափել այրված բենզինի հոտից, որը կարող է փչացնել սիգարի համը։
Կոն սիգարի համար – Կոնն օգտագործվում է սիգարի ծայրը վնասվելուց պաշտպանելու և դրա ձևը պահպանելու համար: Կոները լինում են տարբեր չափսերի և ձևերի, ուստի շատ կարևոր է ընտրել սիգարի չափսին համապատասխան կոն:
Կտրոց – Այն անհրաժեշտ է ծխելուց առաջ սիգարի ծայրը կտրելու համար: Կտրոցները լինում են տարբեր տեսակի, այդ թվում՝ կրկնակի շեղբերով: Հարկավոր է ընտրել կտրոց, որը համապատասխանում է սիգարի չափսին և ունի սուր շեղբեր մաքուր ու համաչափ կտրվածքի համար:
Սիգարների տուփ – Եթե նախատեսում եք պահել մի քանի սիգարներ, ձեզ կարող է տուփ անհրաժեշտ լինել: Նապխապատվությունը տվե՛ք այնպիսի տուփի, որն ապահովում է ճիշտ օդափոխությունը, ջերմաստիճանն ու խոնավությունը:
Հյումիդոր – Չափազանց շատ կամ քիչ խոնավությունը կարող է բացասաբար ազդել սիգարների որակի վրա։ Հյումիդորը խոնավությունը վերահսկող սարք է, որն օգտագործվում է սիգարների, ծխախոտի և թութունի պահպանման համար: Այն սիգարները պաշտպանում է նաև ֆիզիկական վնասից և արևի լույսից: Այս յուրօրինակ աքսեսուարը՝ խոնավացված տուփը, հնարել է Զինո Դավիդոֆֆը՝ մեծ սեր տածելով սիգարների նկատմամբ և ձգտելով դրանք պահել կատարելության գագաթնակետին: «Humidor» անվանումն էլ հենց Դավիդոֆֆն է տվել իր հայտնագործությանը:
Խոնավաչափ – Գործիքն օգտագործվում է սիգարի տուփի ներսում խոնավությունը չափելու համար: Դրա շնորհիվ կարելի է ապահովել խոնավության անհրաժեշտ մակարդակը՝ սիգարների թարմությունն ու համը պահպանելու համար։ Կարևոր է ընտրել ճշգրիտ աշխատող և հեշտ օգտագործվող խոնավաչափ:
Սեղմակներ սիգարի համար – Սեղմակներն օգտագործվում են սիգարը սեղանի եզրին կամ գրպանին ամրացնելու համար: Դա հնարավորություն է տալիս խուսափել սիգարը պատահաբար գցելուց՝ պահպանելով նրա ձևը: Սիգարի սեղմակները պատրաստվում են տարբեր նյութերից՝ մետաղից, փայտից կամ կաշվից:
Սիգարի աքսեսուարների ընտրությունը կարող է շատ հետաքրքիր գործընթաց լինել, քանի որ հանդիպում են տարբեր ոճերի աքսեսուարներ՝ պատրաստված տարատեսակ նյութերից: Այնուամենայնիվ, բացի էսթետիկ հատկանիշներից՝ կարևոր է հաշվի առնել նաև այլ գործոններ, ինչպիսիք են սիգարի չափսին և տեսակին համապատասխանությունը, օգտագործման հարմարությունը և սիգարի թարմության ու համի պահպանումը:
Եթե դուք վերջերս եք սկսել սիգար ծխել, կարող եք դիմել փորձառու ծխողների կամ սիգարի մասնագիտացված խանութներում աշխատող խորհրդատուների. նրանք կօգնեն ձեզ ընտրել ձեր փորձին և անձնական նախասիրություններին համապատասխան աքսեսուարներ:
Շատ կարևոր է նկատի ունենալ նաև սիգարի աքսեսուարների որակը։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հանրահայտ արտադրողների առաջարկած աքսեսուարներին, որոնք պատրաստվում են բարձրորակ նյութերից, ինչպիսիք են չժանգոտվող պողպատը, ածխածնային մանրաթելերը, բարձրորակ կաշին և այլն: Բարձրորակ աքսեսուարները երկար կծառայեն՝ պահպանելով իրենց տեսքը բազմաթիվ տարիների օգտագործելիս։
«Davidoff»-ն առաջարկում է սիգարի որակյալ, հարմարավետ և շքեղ աքսեսուարների մեծ ընտրանի՝ նախատեսված տարատեսակ սիգարների համար: Մեծ տեսականուն ծանոթանալու և ընտրություն կատարելու համար առաջարկում ենք այցելել «Davidoff» մասնագիտացված խանութ-սրահ:
Հասցե՝ Երևան, Սարյան 19/21
Սիրով սպասում ենք ձեզ: