«Davidoff» ապրանքանիշի սիգար ընտրելը կարող է բարդ թվալ, քանի որ ընկերությունն առաջարկում է սիգարների լայն տեսականի: Հեշտ կողմնորոշվելու նպատակով ներկայացնում ենք մի քանի խորհուրդ սկսնակ և փորձառու ծխողների համար:
Հաշվի՛ առեք ձեր փորձը և նախասիրությունները: Եթե սկսնակ եք, ընտրե՛ք մեղմ համով սիգարներ: Հմուտ ծխողները կարող են փորձարկել տարբեր համեր և բույրեր:
Որոշե՛ք սիգարի չափն ու ձևը: «Davidoff»-ն առաջարկում է տարբեր չափերի և ձևերի սիգարներ. ընտրե՛ք ձեզ առավել հարմարը: Մեծ տրամաչափի սիգարները սովորաբար ավելի թունդ համ ունեն և ավելի երկար են այրվում, քան փոքր տրամաչափի սիգարները:
Հաշվի՛ առեք, թե որքան ժամանակ ունեք սիգար ծխելու համար: Եթե կարող եք շատ ժամանակ հատկացնել ծխելուն, ընտրե՛ք երկար սիգար ավելի երկար վայելելու նպատակով: Հակառակ դեպքում նախապատվությունը տվե՛ք կարճ սիգարներին:
Սահմանե՛ք ձեր բյուջեն և սիգար ընտրե՛ք համապատասխան գնային միջակայքից: «Davidoff»-ն առաջարկում է ինչպես մատչելի, այնպես էլ պրեմիում դասի սիգարներ:
Որքան ավելի շատ իմանաք սիգարների մասին, այնքան ավելի հեշտ կլինի ընտրություն կատարել: Ծանոթացե՛ք «Davidoff» ընկերության պատմությանը (https://davidoffcigars.am/blog/who-was-zino-davidoff/) սիգարների արտադրման գործընթացին (https://davidoffcigars.am/blog/how-are-davidoff-cigars-made/): Ուսումնասիրե՛ք ընկերության առաջարկած սիգարների շարքերը՝ «Signature», «Aniversario», «Millennium», «Grand Cru» և այլն: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Բացահայտե՛ք և ընտրե՛ք այն, որը լավագույնս համապատասխանում է ձեզ:
Խորհրդակցե՛ք մասնագետի հետ: Եթե վստահ չեք, թե որ սիգարն ընտրել, դիմե՛ք մասնագիտացված խանութի աշխատակցին կամ ընկերներին, որոնք արդեն սիգար ծխելու փորձ ունեն: Միացե՛ք սիգարների ակումբներին, խմբերին և ֆորումներին, որտեղ կարող եք ներկայացնել ձեր փորձը, սովորել ուրիշներից, իմանալ նոր ապրանքների և իրադարձությունների մասին: Սիգարների այլ սիրահարների կարող եք հանդիպել նաև մասնագիտացված խանութ-սրահներում:
Ձե՛ռք բերեք նաև աքսեսուարներ՝ կրակայրիչներ, կտրոցներ, հյումիդորներ, տուփեր և այլն: Դրանք կօգնեն պահպանել սիգարների որակը և առավելագույնս վայելել համն ու բույրը: Սիգարների ճիշտ պահպանման համար առանձնահատուկ նշանակություն ունի համապատասխան խոնավության ապահովումը: Այդ հարցում ձեզ կօգնի հյումիդորը: Հյումիդորը խոնավությունը վերահսկող սարք է, որն օգտագործվում է սիգարների, ծխախոտի և թութունի պահպանման համար, սիգարները պաշտպանում է նաև ֆիզիկական վնասից և արևի լույսից:
Ուսումնասիրե՛ք և փորձարկե՛ք սիգարների հետ խմիչքների և ուտեստների տարբեր համադրություններ. ճիշտ ընտրությունը հագեցնում է սիգարի համն ու բույրը՝ հնարավորություն տալով լիարժեք վայելել այն:
«Davidoff» սիգարները կարող են հիանալի նվեր լինել սիգարի սիրահար ընկերների, գործընկերների և հարազատների համար: Իմացե՛ք նրանց նախասիրությունների մասին և ընտրե՛ք սիգարներ, որոնք նրանք կգնահատեն:
Հարգե՛ք սիգարների մշակույթը. հետևե՛ք սիգար ծխելու հետ կապված էթիկետին և ավանդույթներին: Սիգար ծխելը դանդաղ գործընթաց է, ուստի վայելե՛ք սիգարի բույրը, համը և մթնոլորտը, որը ստեղծում է այն:
Ի վերջո, սիգարի ընտրությունը անհատական նախասիրությունների հարց է: Մի՛ խուսափեք փորձարկումներից, վայելե՛ք համերի և բույրերի բազմազանությունը, որն առաջարկում է «Davidoff»-ը, և գեղեցիկ հագեցրե՛ք յուրաքանչյուր ակնթարթ…
Սիգարների մեծ տեսականուն ծանոթանալու և ընտրություն կատարելու համար առաջարկում ենք այցելել «Davidoff» մասնագիտացված խանութ-սրահ` Երևան, Սարյան 19/21 հասցեով կամ մեր օնլայն խանութը՝ https://davidoffcigars.am/shop:
Սիրով սպասում ենք ձեզ: