Davidoff սիգարների համար օգտագործվող ծխախոտի բույսերը մշակվում են համբերատարությամբ և մանրակրկտորեն՝ հավատարիմ մնալով ծխախոտի հավաքման ավելի քան 500 տարվա ավանդույթին:
Ծխախոտի մշակման ստանդարտները
Davidoff սիգարներում օգտագործվող ծխախոտի բույսերի մշակման համար անհրաժեշտ են օպտիմալ պայմաններ։ Նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորությունը կարող է ազդել բույսի ճիշտ աճի վրա:
Մանրակրկիտ մոտեցում մշակմանը
Նախքան Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող ֆերմաներում՝ «ֆինկա»-ներում, մանրակրկտորեն մշակված հողի մեջ փոխպատվաստումը՝ սերմերը խնամքով մշակվում են համապատասխան տնակներում:
«Davidoff»-ը մեծ ուշադրություն է դարձնում ծխախոտի գենետիկական հետևողականության պահպանմանը: Վերջինս մշակվում է երեք հիմնական տեսակներով.
OLOR DOMINICANO – թեթև ծխախոտ, որը աճեցվում է Դոմինիկյան Հանրապետությունում
PILOTO CUBANO – կուբայական հզոր փոխպատվաստում, որն Davodoff իրականացվում է «ֆինկա»-ներում
SAN VICENTE – չափավոր կուբայական շտամ, որը նույնպես փոխպատվաստվում է Davidoff-ի ֆինկաներում
Տերևների հավաքման գործընթացը
Բույսի գույնը և ձևը ազդանշան են հանդիսանում ֆերմերների համար և վկայում են բերքի պատրաստ լինելու մասին:
Տերևները հավաքվում են զույգերով, հետևելով հասունացման նշաններին` տերևի գտնվելու վայրը ցողունի վրա, դրա գույնը և ձևը, հպման դիմադրությունը:
Տերևների հավաքման այս գործընթացը տեղի է ունենում 35 օրվա ընթացքում։
Նուրբ համի և որակի երաշխիք
Davidoff սիգարի բացառիկ համը մաքրության և զգոնության դրսևորումն է:
Որակի ապահովում
Ծխախոտի յուրաքանչյուր տերև քաղելուց հետո այն խնամքով պահվում է՝ համաձայն սիգարների արտադրության հատկանիշների և կանոնների:
Համի և բույրի մշակում
Ծխախոտի տերեւները չորացնելու համար դրանք կախում են Davidoff ռանչոյում, որտեղ նրանց համն ու բույրը մշակվում է 45 օրվա ընթացքում։ Այս գործընթացը ներառում է ջերմաստիճանի և խոնավության խիստ մոնիտորինգ՝ սիգարների պատշաճ պատրաստման համար:
Ծխախոտի տերևները չորացնելուց հետո դրանք պահպանվում են ևս 20-30 օր, որի ընթացքում տեղի է ունենում ֆերմենտացման գործընթացը:
Հնացման և ֆերմենտացիայի արվեստը
Davidoff ծխախոտի տերևները անցնում են հնացման և ֆերմենտացիայի փուլերով, որի ընթացքում տեղի է ունենում հասունացման գործընթացը:
Առաջին փուլ
Davidoff ծխախոտի առաջին հնացման գործընթացը պահանջում է 18-ից 24 ամիս՝ նախքան ֆերմենտացման գործընթացը:
Երկրորդ փուլ
Davidoff ծխախոտի երկրորդ հնացման գործընթացը տևում է 1-ից 3 տարի, թեև նրանց հազվագյուտ ծխախոտները ընդգրկվում են Davidoff սիգարում ավելի քան մեկ տասնամյակ:
Համի և բույրի կատարյալ համադրություն ստեղծելու համար ծխախոտի տերևները միախառնվում են: Այս խստապահանջ խառնուրդները գոհացնում են Շվեյցարիայի «Davidoff» մասնաճյուղի փորձագետներին:
Հավանության արժանանալու դեպքում խառնուրդները տեղափոխվում են տորսեդորների փուլ, որի ընթացքում սիգարի հավաքման վարպետները հմտորեն մշակում են դրանք: Վարպետները աշխատում են զույգերով. նրանցից մեկը ընտրում է ծխախոտի ճիշտ քանակությունը համի լիակատար վայելքի համար, իսկ մյուսը՝ փաթաթում է կապոցը՝ դնելով տերևների անուշաբույր ծայրերը սիգարի ներքևի հատվածում կամ վառված ծայրին՝ համի հավասարակշռության համար:
Ձեռակերտ սիգարների ստեղծումը
Այս գործընթացից հետո չափվում են սիգարները. կշռվում են և չափվում են դրանց տրամագծերը:
Տեղափոխումը դեպի խանութներ
5-10 տարի պահվելուց հետո այս յուրահատուկ սիգարները հասնում են առևտրային կետեր և հասանելի են դառում սիգարների սիրահարներին:
«Davidoff»-ի յուրաքանչյուր սիգար տոն է դա վայելողների համար: